ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ այս պահին բախում է սկսվել։ Ցուցարարները փորձում են ներս մտնել։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, որոնք թույլ չեն տալիս։ Նրանք բերման ենթարկում ցուցարարներին։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ դավաճան»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորները մտել էին նախարարության շենք՝ փոխանցելու, իրենց խոսքով, ժողովրդի ուղերձը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։