Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Որ դեպքում պետական կառույցը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատարմագրումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 24-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ փոփոխությամբ ամրագրվել է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաև պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով: «Բայց այնուհետև ԶԼՄ մասին օրենքի մեկ այլ դրույթի հետ խնդիր առաջացավ, քանի որ հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Այսինքն՝ խախտումներ արձանագրելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողին նախազգուշացվում է դրա մասին, սակայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դրան չի հետևում որևէ գործողություն, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ չի լինում վերականգնել ոչ միայն ԱԺ-ում աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, այլ նաև շատ դեպքերում նման իրավիճակները խոչընդոտում են նաև այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորները դրա համար նախաձեռնել են այս օրենսդրական փոփոխությունը: Ըստ պատգամավորի՝ դա պետք է դիտարկել որպես տեխնիկական փոփոխություն, քանի որ բովանդակային առումով հարցը քննարկվել է նախորդ օրենքի նախագիծը քննարկելիս:

Այսպիսով` առաջարկվում է նման ձևակերպում. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված (այսինքն՝ աշխատանքային կանոնների խախտման համար) կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները:»:

Պատգամավորը պարզաբանեց՝ խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում, այդ խախտման վերաբերյալ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե դրանից հետո 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ կրկնվի խախտումը, և լրատվական գործունեություն իրականացնողը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ լրագրողին փոխելու հնարավորությամբ, ապա այդ դեպքում աշխատանքային բնականոն միջավայրը վերականգնելու համար պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը: «Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը չի զրկվում տվյալ պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, և որևէ իրավունք չի ոտնահարվում: Հնարավորություն է տրվում լրատվամիջոցին տվյալ լրագրողին փոխարինել այդ լրագրողով: Ես կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, լրագրողների բնականոն աշխատանքը ապահովելու մասին»,-ասաց Հովհաննիսյանը:

Օրենքում առաջարկվում է ամրագրել նաև, որ հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է: Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում որոշ լրագրողների կողմից ամենատարբեր խախտումներ են լինում, որոնք խաթարում են ճեպազրույցի ընթացքը, մյուս գործընկերների աշխատանքը: Պատգամավորը միևնույն ժամանակ նշեց բազմաթիվ բարեխիղճ լրագրողների առկայության մասին:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարծիք հայտնեց, թե հանրության աչքում երբեմն լրագրությունը ասոցացվում է որոշ լրագրողների վարքագծի հետ: «Հետևաբար, այս նախագիծն այն հարյուրավոր իրապես բարձր պրոֆեսիոնալ լրագրողների համար է, որոնք պետք է չմտածեն, որ առանձին մարդիկ կարող են իրենց ոչ հարիր վարքագծով մի ամբողջ համայնքի անվան հետ խաղալ»,-ասաց նա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img