«Դիմադրություն» շարժման ցուցարարները ավարտում են բողոքի գործողությունը ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ և շարժվում դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց առաքելությունն այստեղ ավարտված է և իրենք չկարողացան նախարարությունում գտնել մեկին, ով կասի, որ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները մուտք էին գործել նախարարության շենք և հանդիպել ԱԳ փոխնախարարի հետ։ Նրանք փոխնախարարին խնդրեցին ասել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։ Փոխնախարարը կոստյումին փակցրեց Արցախի դրոշը, սակայն հրաժարվեց բարձրաձայն ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։