Nike հագուստի և կոշիկի ամերիկյան արտադրողը չի երկարացրել Inventive Retail Group (IRG)-ի հետ վստահագրային համաձայնագիրը: Այդ մասին գրում Է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով IRG-ի նախագահ Տիխոն Սմիկովի նամակն ընկերության աշխատակիցներին:
«Նման որոշումը նա (Սմիկովը) բացատրել Է այն բանով, որ Nike-ը չի կարող «տեսանելի ապագայում» ապրանքների մատակարարումներ կազմակերպել Ռուսաստանում»,-ասվում Է հոդվածում: