Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, այսօր քաղաքում խցանումներ առաջացնող երեք ուժերի ներկայացուցիչները Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ սա իր խոստացած սզենսացիոն բացահայտումն է, որը նախորդ հարցուպատասխանի ժամանակ չստացվեց, քանի որ ընդդիմադիրները լքեցին դահլիճը։
«Ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։ Ինչո՞ւ են արել այս մարդիկ, հետո էլ ասում են՝ առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եե Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ ենք իր ապագա կարգավիճակի հարցն ու պարամետրերը քննարկում Ադրբեջանի հետ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Ես համանախագահներին հարցրել եմ՝ այս սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Արցախը չլինել Ադրբեջանի կազմում։ Նրանք մի փոքր դադարից հետո ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի։ Սրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ այդ մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել։
Ինչպես նաև Արձանագրելով, որ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, ևս մեկ հարված է հասցրել 1991 դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը, անուղղակի ընդունելով, որ այն ժամանակ ադրբեջանցիները չեն մասնակցել հանրաքվեին»,- ասաց Փաշինյանը։