Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շենքերը շրջափակում են այնքան, ինչքան ժողովուրդն է ուզում։ Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաև Անվտանգության խորհրդի շենքը։
«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվի ՀՀ քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետև իրենք չեն սպասարկում մեր պետության շահերը:
Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարևոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում տեղի են ունենում համաժողովրդական ընդվզման ակցիաներ, որևէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին։ Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: