Շաբաթ, 15 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

ՀԲԸՄ-ն և Մատենադարանը Արցախի ձեռագրական ժառանգության պահպանմանը միտված պատկերագիրք են հրատարակել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը․ տեղեկացնում են ՀԲԸՄ-ից։

«Գրքի համահեղինակներն են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։ Պատկերագրքի հրատարակությունը իրականացվել է ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։

Գիրքը բացառիկ արժեք է՝ նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների՝ Արցախի և Ուտիքի, մշակութային ժառանգության միջազգային ճանաչմանը։ Այս գավառները դարեր ի վեր եղել են աստվածաբանական, պատմական, կրթական և ծիսական անթիվ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանվում է Մատենադարանում։

Համահեղինակների համատեղ ջանքերի արդյունքում գիտականորեն ապացուցվել է նշված նահանգներում հայկականության բազմադարյա գոյությունը։ Գիրքը բաղկացած է երեք մասից և արտացոլում է Արցախ և Ուտիք պատմական նահանգների պատմությունը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպես նաև բացահայտում է 13-18-րդ դարերում ստեղծված պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնահատկությունները։

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը, որպես այդ նահանգների պատմության և մշակութային ժառանգության ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիվ քրիստոնեական ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, խաչքարերով, և միջնադարյան աշխարհիկ կառույցներով, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերնդեսերունդ», – նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։ Գրքի համահեղինակներից Թամարա Մինասյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական և տարածաշրջանային զարգացումների կիզակետում, երբ հարևան պետությունները ջանք չեն խնայում կեղծել պատմությունը և հայկական մշակութային ժառանգությունը վերագրել իրենց՝ ներկայացնելով այն որպես աղվանական հարստություն, գիտականորեն ապացուցված այս բացահայտումները արդյունավետ զենք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատվության դեմ։

Եվ եթե նրանց փորձերը փոքրիշատե հաջողության են հասնում մեր պատմական հուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգության դեպքում նրանց նույնն անել չի հաջողվի։ «Հատկապես ձեռագրերի հիշատակարանները բացառիկ աղբյուրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարավոր ներկայությունն Արցախում և Ուտիքում»,- հավելում է նա։

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի հրատարակությունը ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականցված 18 ծրագրերից մեկն է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի առաքելությանը։

«Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի Արցախի պատմության և, մասնավորապես, մշակութային ժառանգության վերաբերյալ։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմության բոլոր շերտերին և միջազգային հանրությանը զինել գիտականորեն ապացուցված և անաչառ փաստերով։ Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի և սկզբնաղբյուրների գլխավոր պահոց, այս նախաձեռնությունն ակտիվորեն առաջ մղելու հիմնական հենասյուներից մեկը կարող է լինել»։ ՀԲԸՄ-ի և Մատենադարանի ղեկավարությունները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կգործադրեն, որպեսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահամաններից դուրս գիտական շրջանակներում և նպաստի հայոց պատմությունը կեղծելու դեմ ակտիվ պայքարին։

Պատկերագիրքն արդեն շրջանառվում է Եվրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազոտության արդյունքները մեծ խանդավառությամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում։ «Պատկերագիրք-ուսումնասիրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլև, որ ավելի կարևոր է, կուղարկվի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (հատկապես մշակութային ուղղվածության) կառույցներին, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին։ Վստահ ենք, որ այս աշխատությամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում»,- հավելում է Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img