Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«ՍՈԼԱՐԱ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից․ միլիարդավոր դրամների ներդրումներ կիրականացվեն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՈԼԱՐԱ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով ձեռք է բերվելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։

Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։

Արդեն իսկ իրականացվել է 355․7 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նաախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3․1 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների ձեռքբերման, ալյումինե հոսքագծի ձեռքբերման կանխավճարի կատարման համար։

Ներդրումների մյուս մասը նախատեսվում է իրականացնել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից հետո աշխատանքի կազմակերպման և իրականացման համար։Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․3մլն դրամ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img