Մենք ասել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մայիսի 27-ին Զանգելանի (հայկական անվանումը՝ Կովսական․-խմբ․) շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Ալիևի խոսքով՝ մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց նորից նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությանը, արդեն մատնանշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ ճանապարհներն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք, ես էլ ասել եմ, որ հասնելու ենք»,-նշել է Ադրբեջանի նախագահը։