«Ուրեմն, տեսեք, Կարսում ծնվել էր իմ տատիկը, և Կարսը նույնպես, ինչ-որ չափով, իմ հայրենիքն է, որովհետև իմ տատերը, պապերը ղարսեցի են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ շարունակո՞ւմ է Աղդամը համարել իր հայրենիքը թե՞ ոչ։
«Համեմատել իրավիճակը մինչպատերազմյան, պատերազմից հետո, և ֆեյսբուքյան տրամաբանության մեջ` այ, դու էսինչ ժամակ էսինչ ես ասել, էնինչ ես ասել… գիտե՞ք ինչ, ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է, և աշխարհում իրավիճակ է փոխվում։ Ամբողջ հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ինչու չի գնում այնտեղ ապրելու, Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ․ «Սա արդեն հարցազրույց չէ, սա արդեն լկտիություն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։