Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ընդդիմության անհնազանդության ակցիան։ Ինչպես երեկ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը, նրանք այցելելու են պետական գերատեսչություններ և փորձեն հասկանալ պաշտոնյաների կարծիքը իրենց հրապարակած փաստաթղթի վերաբերյալ։
Նշենք, որ ընդդիմությունը՝ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում ձևակերպմամբ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու համար նախաձեռնել է արտահերթ նիստ։
Առաջարկում են, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։