Այս պահին ընդդիմադիրները Վազգեն Սարգսյան փողոցի վրա են, նախարարությունների շենքի դիմաց։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ չեն շրջափակում շենքը, ոստիկանների հետ բախման չեն գնում, սադրիչների սադրանքներին չեն տրվում։
Նա հայտարարեց, որ իրենց պատգամավորները պետք է մտնեն նախարարության շենք և հանդիպեն նախարարների հետ՝ լսելու վերջիններիս կարծիքը ընդդիմության հայտարարության տեքստի վերաբերյալ։ Սաղաթելյանը ոստիկանությանն առաջարկեց կազմակերպել ընդդիմադիրների մուտքը նախարարություն։ Այս պահին ընթանում են բանակցություններ։
Նշենք, որ նախարարությունների շենքի մոտ մեծաթիվ ոստիկաններ կան՝ վահաններով և հատուկ պաշտպանիչ միջոցներով։




