Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով թուրքական «Անադոլու» գործակալության հարցերին։