ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։
Նշենք, որ փաստաբանները համաձայն չեն Չալաբյանի կալանավորման հիմքերի հետ։ Ըստ փաստաբանների՝ առանց ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով է նրան մեղադրանք առաջադրվել։