«Ընդդիմությունը տենց էլ չկողմնորոշվեց՝ ում մոտ ինչ հարցով գնա»։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին՝ որպես պետական պաշտոնյա բավարարելո՞ւ է ընդդիմության պահանջը և ասելո՞ւ է, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները մի քանի օր է տարբեր նախարարությունների շենքերի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով պաշտոնատար անձանցից հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։
Գնել Սանոսյանը նշեց, որ իրենց նախարարություն կարող են գալ միայն ոլորտային հարցեր քննարկելու։ «Թող գան քարտեզները փռենք, իրար հետ աշխատենք, տեսնենք՝ որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, ջրամբարները ուր հասան։ Ժողովուրդ ջան, կլինի՞ մենք գնանք ինչ-որ Վարդուշի տանը հարցազրույց անենք, չի լինի չէ՞, դուք Ազգային ժողովում եք հավատարմագրված։ Հիմա ամեն նախարարություն պետք է գնալ առնչվող հարցով։ Հիմա մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով որ ի՞նչ անենք։ Ես շատ լավ հիշում եմ, որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, բայց հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ»,- ասաց Գնել Սանոսյանը։