Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից հավաքվել էին ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։ Նրանք դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։ Սակայն Արգիշտի Քյարամյանը չհանդիպեց ծնողների հետ։ Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ՔԿ-ի դիմաց հավաքված հարազատներին ասել է, թե Քյարամյանը տեղում չէ։
Ծնողները պաշտոնյայից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ռաֆայել Վարդանյանը պատասխանեց՝ Դատախազի կողմից կա ցուցում։
«Այո, Դատախազի կողմից կա ցուցում։ Մենք քնննարկել ենք այդ հարցերը ձեզ հետ։ Լրատվամիջոցների ներկայությամբ նպատակահարմար չէ քննարկել այդ հարցը։ Բայց կա Դատախազի կողմից տրված ցուցում, որը պետք է կատարվի»,- ասաց ՔԿ պաշտոնյան։