Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել սեփական տանը: Տեղեկությունը հաստատել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանից։
Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության դրդում։
Էլոշվիլին ավելի քան տասը տարի աշխատում էր Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեի թիմում։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետ էր դարձել 202-ին, մինչ այդ զբաղեցրել էր նախարարի և էներգետիկայի փոխնախարարի պաշտոնները։