Տարաձայնություններ ունենք Բաքվի հետ, բայց բանակցում ենք, որ հարթենք դրանք։ Այս մասին Կառավարությունում հայտարարել Անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բնականաբար սահմանին ցանկացած լարում բացասական է ազդում գործընթացների վրա։ Դրա համար մենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելուց առաջ մենք առաջարկում էինք հայելային տարբերակով զորքերը հետ քաշել, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Իսկ տարաձայնությունների մասով, հայկական կողմը ինչ հայտարարում է, համապատասխանում է բանակցությունների գործընթացին։ Տարաձայնություններ, կան իհարկե, բայց մենք հույս ունենք որ հնարավոր կլինի է բանակցություններով հաղթահարել այդ տարաձայնությունները»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրրենք շարունակում են կարևորել Արցախում բնակվող հայրենակիցների իրավունքները և անվտանգությունը, որից էլ կբխի Արցախի կարգավիճակը։