ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ անելով զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից և իրենց իրավունքներն իրացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով սադրիչ գործողությունների հնարավոր բոլոր դրսևորումները:
Ցանկացած իրավախախտում Ոստիկանության կողմից արժանանալու է համարժեք իրավական արձագանքի»: