ԱԺ-ում, ինչպես և սպասելի էր և ավելի վաղ հայտարարվել, Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը տապալվեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը՝ չմասնակցելով դրան։ Զուգահեռ Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին այդ մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա հավաքվածներին հայտնեց, որ քիչ անց իրենց կմիանան ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ այս պահին արդեն մեկնարկել է Սաղաթելյանի ասած կարճ հանրահավաքը։ Ելույթ է ունենում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։