Քանի որ ԱԺ նիստը դեռ 3․5 ժամ բաց է, մենք այդ հնարավորությունը դեռ իրենց տալիս ենք նիստին մասնակցելու համար, այդ ընթացքում մենք կգնանք ոչ թե ԱԺ այլ՝ Կառավարություն։ Այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Այո՛, սա ջրբաժան է։ Ջրբաժան ոչ թե ժողովրդի միջև, այլ՝ հասկանալու, թե ով է ժողովրդի հետ, ով ժողովրդի թշնամին։ Քանի որ ՔՊ-ն չի որոշում ինչ է անելու, ինքը ինքնուրույն չէ այդ որոշումների մեջ և այսօր ևս մեկ անգամ փաստեց, որ առաջնորդվում է ուսապարկի հոգեբանությամբ, դրա համար այս պահին մենք գնում ենք ոչ թե խորհրդարան, այլ Կառավարություն՝ մոտիկից և հստակ ներկայացնելու մեր պահանջները»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։