Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը լքել է Կառավարության նիստը՝ իրենց երթի մասին իմանալուց հետո։
«Երկար փախնել չես կարող։ Եթե համարձակությունդ չի հերիք, պատրաստ ենք քո ուզած տեղում հանդիպել։ Ժողովուրդ ջան, բոլոր մուտքերը պինդ փակում ենք, ոչ մի ելումուտ թույլ չենք տալիս։ Մինչև 20։00 ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա»,- ասաց Սաղաթելյանը։