Դեռևս 1998թ-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը զինվորական կոլեգիայի նիստում հարց տվեց մեզ՝ համաձա՞յն եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ով կողմ է, թող ձեռք բարձրացնի, ոչ ոք ձեռք չբաձրացրեց։ Հետո նա հարցրեց՝ համաձայն եք Արցախը անկախանա, բոլորս ձեռք բարձրացրինք։ Նա ասաց՝ հիմա ես արդեն գիտեմ՝ ինչ անել։
Երկու ժամ անց նախագահը հրաժարական տվեց։ Այն ժամանակ ասում էին, թե իշխանության են եղել մարդիկ, ովքեր պատերազմ են ուզում և այլն, բայց ի՞նչ եղավ 1998թ․-ից հետո․ 20 տարի մենք ապրել ենք հանգիստ, հպարատացել մեր բանակով, պատերազմ այդպես էլ չեղավ, հիմա էլ են ասում, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք, որ մեզ հարգեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավքի ժամանակ ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Ես չեմ հասկանում այն մարդկանց, ում հարց են տալիս՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ասում են՝ չենք կարող պատասխանել այդ հարցին։ Ես հասկանում եմ, որ չեք կարող ոչինչ անել, որ չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասացեք, որ չեք ցանկանում, չի՛ կարելի այդպես, դուք հա՞յ չեք, ո՞վ եք դուք»,- ասաց Խաչատուրովը։