Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:
Նա անդրադարձավ Ստոկհոլմում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման չեղարկման պատճառներին։ ՀՀ Ագ նախարարի խոսքով՝ հանդիպումից ԵԱՀԿ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջան ընդհանուր վերաբերմունքը դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման պատճառները, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ համանախագահները հստակորեն ամրագրել էին ԵԱՀԿ մանդատը՝ հակամարտության կարգավորման գործում։