Տրիեստի Ֆինանսական գվարդիայի (Էկոնոմիկայի նախարարության ուժային ստորաբաժանում) աշխատակիցներն առգրավել են 4,3 տոննա կոկաին: Հունիսի 7-ին այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, առգրավվել Է նաև գրեթե 2 միլիոն եվրո կանխիկ գումար: Խափանման միջոցներ են կիրառվել 38 մարդու նկատմամբ Իտալիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բուլղաիայում, Նիդեռլանդներում և Կոլումբիայում, նրանց մեղադրում են թմրանյութերի միջազգային շրջանառության մեջ: