Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը նախապատրաստվում է և կկայանա մոտ ժամանակներս, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պայմանավորվեցինք՝ ինչպես հետագայում պետք է աշխատենք Հարավային Կովկասում։ Դուք գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» հարթակը, որի շրջանակում առաջին հանդիպումն անցկացրինք Մոսկվայում։ Վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց տեսնել այդ հարթակում։