Չորեքշաբթի` հունիսի 8-ին Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը։