«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել Է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խմբավորումն սպառնացել Է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում, ինչպես նաեւ Ութար-Փրադեշում եւ Հուջարաթում»,-հաղորդում Է Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը: Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին մի շարք արտահայտություններ Է թույլ տվել անցած շաբաթ ազգային հեռուստատեսությամբ կազմակերպված բանավեճերի ժամանակ: