Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Մեր կառավարության հրաժարականի դեպքում նրանք պատրաստվո՞ւմ են չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, պատրաստվու՞մ են դուրս գալ սահմանազատման գործընթացից․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմության մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կարող եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա և կարող եմ երկու փաստարկ կամ ապացույց բերել ասածներիս։ Անցած ամռանը տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացին հստակ պատասխաններ է տվել ու հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը։ Հարկ է նշել, որ այդ ընտրությունները ճանաչվել են ժողովրդավարական և թափանցիկ բոլոր միջազգային դիտորդների կողմից։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Մենք հետևում ենք տեղի ունեցող միտինգներին։ Դրանց բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, րր այդ հանրահավաքները աջակցություն ունենն ՀՀ քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է ու ցանկացած մարդ խաղաղ հավաքի իրավունք ունի։ Բայց եթե հեռանանք իրավունքի հարցից ու խոսենք գործընթացի տրամաբանական կողմի մասին, ես այդտեղ ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար։ Նախ այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն գործունեություն ծավալել խորհրդարանում և սուր քննադատության ենթարկել իշխանությանը։ Բայց նրանք ցավոք կամ բարեբախտաբար չեն օգտվում այդ իրավունքից»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

ԱԳ նախարարը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը մի շարք առանցքային հարցերում, որում մեղադրում են ներկա իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականություն վարելու մեջ, չունեն կամ չեն ներկայացնում հակառակ դիրքորոշում։

«Հանրահավաքներ կազմակերպող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականույթուն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ բանակցություններում, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում և այլն։ Պետք է ասեմ, որ տարօրինակ ձևով չենք տեսել հայտարարություն այն մասին, թե մեր կառավարության հրաժարականի դեպքում և իշխանությունը ինչ-որ կերպ նրանց փոխանցելու դեպքում, նրանք պատրաստվո՞ւմ են չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Սոչիի եռակողմ հայտարարությունը, պատրաստվու՞մ են դուրս գալ սահմանազատման գործընթացից, ապաշրջափակման գործընթացից։ Եթե այս հարցերի վերաբերյալ մոտեցում հրապարակվեր, գուցե տրամաբանական կլիներ, քանի որ մենք հրապարակում ենք մեր մոտեցումները։ Տրամաբանական կլիներ, որ այս առանցքային հարցերի շուրջ նրանք հակառակ դիրքորոշում ունենային։ Ինչքանով որ հասցրել եմ հետևել հանրահավաքներին, որևէ խոսք նշածս գործընթացները կասեցնելու մասին չի եղել, ինչը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ այդ քննարկվող թեմատիկան ընդդիմության կողմից շահարկման առիթ է»,-իր խոսքը եզրափակեց Արարատ Միրզոյանը։ 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img