Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Տուժելու է 1,5 միլիոն գյուղացի, արտահանողը նույնպես․ դրամի արժևորման հետևանքները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«1. Գյուղմթերք արտահողները: Եթե պահածո արտահանելու համար գյուղացուց գնված լոլիկի կամ սմբուկի ինքնարժեքը կազմում էր պայմանական 500 դրամ, որը դրսում վաճառվում էր 1,2 դոլարով, ապա հիմա էլի կազմում է 500 դրամ, իսկ դրսի ինքնարժեքը՝ 1,4 դոլար: Հետևաբար, հայ արտահանողը ստիպված պետք է գները բարձրացնի, բայց էդ իրավիճակից օգտվում է դոլարի նկատմամբ կայուն (ասենք, Ադրբեջանի) արտահանողն ու հայ արտահանողին շուկայից դուրս է մղում: Մեկ այլ ճանապարհ էլ կա՝ հայ արտահանողը սմբուկը հայ գյուղացուց մթերի ոչ թե 150, այլ՝ 120 դրամով: Արդյունքում տուժելու է 1,5 միլիոն գյուղացի, պլյուս՝ արտահանողը նույնպես, մեկ է, տուժելու է, քանի որ նախորդ տարիների ապրանքը դեռ պահեստներում է:
2. Վերոնշյալ սխեման գործում է նաև հայկական արտահանման ամենակարևոր ոլորտներից մեկի՝ խմիչքների դաշտում: Պայմանական գինի արտադրող x ընկերությունը մեկ ամիս առաջ արտահանել է 100 հազար դոլարի ապրանք, որից իր շահույթը 10% էր: Հիմա արտահանված գինու դիմաց ստանալու է գումար, բայց՝ արդեն 10% վնասով: Բայց, դրա հետ մեկտեղ, պետությանը պետք է շահութահարկ վճարի, քանի որ թղթերով ինքը 10% շահույթ ունի: Այ էսպիսի աբսուրդ իրավիճակ:
3. Տուժում է տուրիստական ոլորտը: Եթե նախկինում արտասահմանին առաջարկվող հայկական տուրիստական փաթեթն արժեր պայմանական 1000 դոլար, հիմա արդեն արժենալու է 1200 դոլար, հետևաբար, տուրիստը Հայաստան գալուց առաջ սկսում է ավելի երկար մտածել: Հայաստանի մրցունակությունն ընկնում է:
4. Տուժում է կառուցապատման ոլորտը: Կառուցապատման ոլորտում գները ֆիքսվում են դոլար-դրամ հարաբերակցությամբ, իսկ հիմա սկսելու են թանկացնել կամ վնասներ կրել, քանի որ հարաբերակցությունը փոխվել է:
5. Տուժում է ՏՏ ոլորտը, քանի որ Հայաստանը կորցնում է գնային մրցակցային առավելությունը: Օրինակ, եթե նախկինում x ընկերությունը դրսից ստանում էր ամիսը 100 հազար դոլար և վճարում 20 ծրագրավորողի աշխատավարձ, ապա հիմա ստանում է նույն 100 հազար դոլարն ու վճարելու է 18 ծրագրավորողի աշխատավարձ: Մնացածին կամ գործից հանելու է, կամ՝ գործընկերների համար գները բարձրացնելու է ու հաճախորդ կորցնի:
6. Տուժում է ներդրումների ոլորտը: Եթե նախկինում x չափսի այգի հիմնելու համար ներդրողին պետք էր պայմանական 1 միլիոն դոլար, հիմա պետք կգա 1,2 միլիոն դոլար:
Կարճ ասած՝ դրամի արժևորումից տուժում են բոլոր արժեք ստեղծող ու երկիրը փող բերող ոլորտները:
Ովքե՞ր են շահում:
1. Ներկրողները, ովքեր երկրի փողը դուրս են տանում՝ զարգացնելով Թուրքիայի, Չինաստանի կամ ՌԴ-ի տնտեսությունները:
2. Հայաստանի այն չինովնիները, որոնք հեղինակային վնաս են կրելու ինֆլյացիայից, գնաճից, քանի որ դրամի արժևորումը կանգնեցնելու տարբերակը շուկա դրամ լցնելն է, ինչը բերելու է ինֆլյացիայի:
Կարճ ասած՝ կարճաժամկետ շահին՝ տպավորությանը, զոհաբերում են երկարաժամկետ զարգացումն ու աճը:
Երեկ մի 10 ընկերով զրուցում էինք, մեկը արտահանող էր ու պատրաստվում էր այս տարի այլևս չմթերել ծիրան կամ շատ ավելի ցածր գնով գյուղացուց մթերել, քանի որ արտահանման ինքնարժեքը կտրուկ բարձրացել է, ու ընկերությունը սկսել է մեծ վնասներ կրել, մյուս ընկերը պատրաստվում էր կրճատել աշխատակիցներին ու արտահանումը, երրորդ արտահանող ընկերը պլանավորում էր ներկրման վրա կենտրոնանալ, և այլն»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img