Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը՝ Աղվան Հովսեփյանի բացակայության հիմքով։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը վիրահատվել է, նա այժմ գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։