ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի սղագրությունը, որում Արցախի Փառուխ գյուղի վերաբերյալ Լավրովի պատասխանն փոփոխվել է:
Հիշեցնենք, որ երեկ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:
«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», — ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ սղագրությունում որպես Լավրովի պատասխան նշվել է հետևյալը.«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանտվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»: