Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը ի վերջո կարո՞ղ են հասկանալ՝ փակ դռնելի ետևում սրանք ի՞նչի մասին են շարունակ բանակցում․ Իշխան Սաղաթելյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ իշխանությունները առհասարակ որևէ տեղ չեն կարողանում ներկայացնել ՀՀ ժողովրդի և պետության շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

«Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցն ՀՀ ինքնիշխան տարածք, մենք մինչ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք դիմել են ճիշտ հոդվածներով ու կանոնակարգով և ի՞նչ պատասխան են ստացել»,- ասաց Սաղաթելյանը։ 

Խոսելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, Սաղաթելյանն ասաց՝ Ադրբեջանը կառուցում է այլընտրանքային ճանապարհ, որ հետ կապված Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն ունեն, նրա խոսքով, դավադիր համաձայնություն։ «Եթե այդ ճանապարհը հանձնվի շայհագործման, ինչը նախատեսվում է 2-3 ամիս հետո, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, Աղավնոն  ու այլ հայկական գյուղեր։ Թշնամու ենթակայության տակ է անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Այսինքն՝ գազի, էլեկտրաէներգիայի աղբյուրները։ Ամբողջական գտնվելու ենք կախման մեջ։ Սա հերթական դավադիր ծրագիրն է։ Մենք այս մասին շատ մանրամասն մասնագիտական վերլուծությամբ հանդես կգանք առաջիկա հանրահավաքներում»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։ 

Երեկ Արարատ Միրզոյանը, որ անմեղ դեմքով հարցնում էր՝ ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը, մենք այդ դիրքորոշումը այս ամբիոնից բազմաթիվ անգամ հնչեցրել ենք։ Այդ դիրքորոշումը պաշտոնապես ձևակերպել ու ներկայացրել ենք ԱԺ։

«Մենք ևս մեկ անգամ ասում ենք՝ ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել հնարավոր չէ։ Դա պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հակառակ պարագայում գալ մտնել որևէ երկրի տարածք, պահանջել սահմանազատում և սահմանագծում, դա արդեն ուժի սպառնալիքով իրականացվող գործընթաց է, ոչ թե իրական խաղաղության բանակցություն։ Բայց քանի որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է պաշտպանել ՀՀ ժողովրդի ու պետության շահերը, ունենք այն ինչ ունենք։ Ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց։ Մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը վերջը կարո՞ղ են հասկանալ՝ փակ դռնելի ետևում սրանք ի՞նչի մասին են շարունակ բանակցում։ Չկան հայտարարված սկզբունքներ, կարմիր գծեր։ Մեկ հայտարարություն գոյություն ունի՝ նշաձողն իջեցնելու մասին։ Ակնհայտ է՝ մեր բոլորի թիկունքում տեղի է ունենում գործընթաց։ Պարզ ասեմ՝ այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզանից և ժողովրդից։ Բոլորը։ Սա է իրականությունը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ 

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկ արած այն հայտարարությանը, թե երկրում քաղաքական ճգնաժամ չկա, արտահերթ ընտրություններով լուծվել է այն ժամանակ եղած քաղաքական ճգնաժամը, Իշխան Սաղաթելյանը նշեց․ 

«Եթե իրենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեին՝ հարգելի ժողովուրդ, մեր իշխանության գալու պարագայում Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, խոսեին զիջումների մասին, մարդկանց ասեին, որ խաղաղության դարաշրջանը, ըստ էության, լինելու է հայրենազրկման գնով և դրանից հետո ստանային մարդկանց վստահությունն ու քվեն, այսօր կարող էին ասել ճգնաժամ չկա ու ունեն մանդատ։ Իրենք իրենց նախընտրական պլատֆորմով խոսել են Արցախի ինքնորոշման մասին, դեօկուպացիայի մասին, այսօր արդեն խոսում են նշաձողն իջեցնելու ու երկիրը նոր զիջումների տալու մասին։ Հետևաբար քաղաքական ճգնաժամ կա, քանի դեռ նրանք շարունակում են լինել իշխանության։ Իսկ ընտրությունները բավարար չեն այդ ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։ 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img