Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն, ինչքան արյուն թափվել է, հերիք է․ Իշխան Սաղաթելյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շարժումը երբևէ և որևէ պարագայում չի կարող մարել, որովհետև Շարժման մարումը կամ կասեցումը ժողովրդի պարտությունն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ հանրահավաքները օրեցօր սակավամարդ են դառնում, արդյոք դա նշանակում է, որ Շարժումը մարում է։

«Շարժումը Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ գործընթաց է, որը վստահաբար շարունակվելու է։ Շուրջ 40 օր 24 -ժամյա ռեժիմով մարդիկ դուրս են  եկել փողոց։ Ունեցել ենք և՛ 40-50 հազարանոց հանրահավաքներ, երթեր, ունեցել ենք նաև նվազումներ։ Բայց այսօր էլ փաստվեց, որ Շարժումը չի կարող մարել։ Շարժումը բացառապես հայկական ու համաժողովրդական է՝ առանց որևէ երկրի կամ Հայաաստանի որևէ քաղաքական ուժի աջակցության։ Այն մաքուր ազգային Շարժում է, որն իր նպատակին հասնելու է։ Այն, որ ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ հայ ժողովուրդը այս պարտության հետ չի համակերպվելու, պատրաստ չէ նոր զիջումների, դա փաստ է։ Նահանջ, հետքայլ չի լինելու, կարող եմ վստահեցնել ձեզ։ Մեր բոլոր քննարկումները Շարժումն ավելի ակտիվացնելու, թերությունները շտկելու մասին են»,-ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա նշեց, որ մարտավարական առումով փոփոխություններ սպասվելու են Շարժման գործողություններում։ «Այն, ինչ մինչ այսօր արել ենք, եղել է արդյունավետ, բայց նաև ունենք նոր մարտավարության խնդիր։ Հնարավոր է քայլերի մեջ լինեն մարտավարական փոփոխություններ։ Մենք այս 40 օրվա ընթացքում ինչ անհրաժեշտ եղել է արել ենք, բայց այո, նոր մոտեցումների խնդիր կա։ Ակտիվ քննարկումների մեջ ենք։ Որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք»,- ընդգծեց նա։

Լրագրողի հարցին՝ շատերը քննադատում են Շարժմանը վճռական չլինելու մեջ, Սաղաթելյանն ասաց՝ վճառականություն ասելով ի՞նչ նկատի ունեն, արկածախնդրությու՞ն։

«Շատ հեշտ է նստել համակարգիչների առաջ ու մեղադրանքներ հնչեցնել։ Մենք վճռականության պակաս չենք ունեցել։ Եթե պետք է եղել պատը ճեղքել, որովհետև մեր առջև դրված է եղել նպատակ, ճեղքել ենք, փակ ճանապարհ է եղել բացել ենք, բայց գնալ արկածախնդրության և Շարժումը տապալել, չենք արել ու չենք անելու։ Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն, ինչքան արյուն թափվել է, հերիք է, ինքը արյան կարոտ է։ 40 օր տասնյակ հազարավոր մարդիկ եղել են փողոցում։ Այդ օրերի ընթացքում մենք իշխանությանը որևէ ժամանակ լեգիտիմ իրավունք չենք տվել ուժ կիրառելու։ Բայց այսօր 2500 հոգի բերման է ենթարկվել, 48 հոգի ձերբաակալվել, 31-ը կալանքի տակ են։ Կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր, օրական հարցաքննության են կանչվում մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Եթե վճռական չլինեինք, իմ ընկերներից 31 հոգի կալանքի տակ չէր լինի։ Մենք արկածախնդրության  չեն գնալու, որովհետև դա Շարժմանը ոչինչ չի տալու։ Իսկ ովքեր ոգևորված այդ մասին ասում են, հաջորդ օրը մեղադրելու են մեզ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img