FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային լոու քոսթ ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։ Երևան — Բեյրութ — Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։
Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»,- նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
FLYONE ARMENIA- ավիաւընկերությունը հիմնադրվել է 2021 թ.։ Ներկայում այն չվերթներ է իրականացնում դեպի Փարիզ, Լիոն, Մոկսվա, Ստամբուլ, Սոչի և Թբիլիսի քաղաքներ։ Ավիաընկերության օդանավային պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։