Կիրակի, 2 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Փաշինյանն առաջին պաշտոնական այցով ժամանեց Կատար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Դոհա» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեց Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պաշտոնական այցի շրջանակում կառավարության ղեկավարը կմեկնի Էմիրի Դիվան, որտեղ կհանդիպի Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպումներից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բն Աբդալռահման Ալ Թանին և ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կստորագրեն մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր, Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կստորագրեն երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Երկու երկրների միջև կստորագրվի նաև առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։ Օրվա վերջում վարչապետը նաև կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Կատարի Հանրապետություն։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img