Ի պատիվ իմ թիմի, իրավապահների հետևողական գործունեության մենք դուրս եկանք այս փոքրիկ ճգնաժամից: Այն թեզը, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա և այլն, ես դրա հետ համաձայն եմ, ըստ էության, բայց փաստորեն իրավիճակը այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պատրությունը միայն մեր մեղքով չի եղել, հետևաբար այդ թեզը այստեղ չի աշխատում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Պետք է ամեն ինչ գնահատել արդյունքով։ Մեր ընդդիմադիր գործընկերները անհնագստացած էին իշխանության վարած քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան փողոց, ժողովուրդը չանսաց, հետևաբար ժողովուրդը վստահում է իշխանությանը»,- ասաց նա։