ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Առաջին օրվանից ասել ենք, որ մենք այս Շարժման և՛ զինվորն ենք, և՛ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատվություն ենք կրում այս գործընթացների համաև և այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Ես պատասխանատու եմ ամեն օր այս հրապարակ եկող 86-ամյա Գուրգեն Մելիքյանի առջև։ Ամեն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը… Իհարկե պատասխանատու եմ նրա առջև։ Դրանից մեծ պատասխանատվություն չկա։
Պատասխանատու եմ մեր նահատակ հերոսների ծնողների առջև։
Պատասխանատու եմ երիտասարդների առջև, ում ընկերներն այսօր բանտերում են, բայց նրանք աննկուն պայքարում են։ Սրանից ավելի մեծ պատասխանատվություն չկա։ Բայց ամենակարևորը՝ պատասխանատու եմ մեր զավակների ու սերունդների առջև։
Ու թող սրանից հետո ոչ ոք չհարցնի՝ ո՞վ է պատասխանատուն։
Պատասխանատուն ես եմ, այս հարթակում կանգնած մարդիկ են։ Մենք այդ պատասխանատվությունը ծայրից ծայր հասկանում ենք ու այդ պատասխանատվությունն է մեզ բերել հրապարակ»։