Կիրակի, 2 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Փոխվարչապետը չբացառեց դրամի արժևորման ֆոնին էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սակագները կվերանայվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Բաբկեն Թունյանի հարցին:

Բաբկեն Թունյանը ընդգծեց վերջին շրջանում նկատվող դրամի զգալի արժևորման մասին, տարվա սկզբի համեմատ դրամի դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով: «Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավականին մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-հարցրեց պատգամավորը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է: «Եվ հայկական դրամի արժևորումը բնականաբար հաշվակների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը դիսկրետ, ֆունդամենտալ ու երկարատև: Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է: Եվ նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է: Եվ, եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,-ասաց Գրիգորյանը:

Թունյանը նկատեց, որ, երբ դրամը արժեզրկվել է, մի որոշ ժամանակ անց սովորաբար դիմել են հանձնաժողովին՝ դեպի վերև վերանայման հայտով: Թունյանը խնդրեց հստակեցնել՝ այսինքն` որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն, թե իրավիճակը ինչպես է զարգանում, և, եթե այլ պայմաններ չփոխվեն, փոխարժեքը բավարար է, որ այլ հավասար պայմաններում սակագնի դեպքի ներքև իջեցման հնարավորությունը քննարկվի՞:

Փոխվարչապետը պատասխանեց. «Վստահաբար: Եթե, ես չեմ սխալվում, փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա տարվա կտրվածքով է դիտարկվում: Բայց մի հանգամանք էլ կա. ի վերջո նշանակություն կունենա նաև, թե որքանով է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img