Հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանտվության ներքո գտնվող Ասկերանի շրջանում (Փառուխ — խմբ․) ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում» ,- նշել է դիվանագետը։