«2020թ-ի ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր ստանձնած պարտավորությունները և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի ԵԽ անդամ»,-հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլոր ժողովուրդները։ Պատերազմից հետո էլ կան հումանիտար չլուծված հարցեր, գերիների հարցը, որի քաղաքականացումն անընդունելի է։