Կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հարց ուղղեցին բանավոր փոխըմբռնման պայմաններում թշնամուն Սյունիքից տարածքներ զիջելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Թովմասյանը ասաց` չի հիշում նման բան, որովհետև տեղի չի ունեցել։
«Չեմ հիշում նման բան, որովհետև նման բան տեղի չի ունեցել։ Որպես մասնագետ խորհուրդ կտամ բոլորիս փորձել մնալ այն դաշտում, որը որևէ խնդիր չի առաջացնելու ՀՀ-ի համար։ Այս մասով կա հանձնաժողով, որը իր աշխատանքները իրականացնում է շատ ակտիվ։ Մենք ունենք ամբողջ ՀՀ-ի կադաստրային քարտեզները, իսկ թե ինչ քարտեզների հիման վրա են իրականցվում բանակցությունները, դա գտնվում է ոչ թե Կադաստրի կոմիտեի լիազորությունների, այլ իրավական հարցերի շրջանակներում։ Ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա բացառապես իրավական հիմքերի վրա։ Այն քարտեզները, որոնք կունենան իրավական հիմքեր, Կադաստրի կոմիտեն դրանց հիման վրա կստանա համապատասխան հանձնարարականներ և կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց պաշտոնյան։