Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Միհրան Խաչատրյանը նշանակվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակել Միհրան Խաչատրյանին: Վերջինս զբաղեցնում էր Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նա օդաչու է։

Միհրան Խաչատրյանի կենսագրությունը․

Ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին Երեւանում: 1984-ին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտության օդաչու-ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973 թ. Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքի միավորված ավիացիոն ջոկատում որպես «Ան-2» օդանավի երկրորդ օդաչու: 1976-1977 թթ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես «Ան-2» օդանավի հրամանատար:

1977 թ. տեղափոխվել է քաղավիացիայի հայկական վարչության Երեւանի միավորված ավիաջոկատ՝ որպես «Յակ-40» օդանավի երկրորդ օդաչու՝ աշխատելով մինչեւ 1979 թ.:

1979-1980 թթ. աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: 1980-1981 թթ. աշխատել է քաղավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես «Յակ-40» օդանավի երկրորդ օդաչու, 1981-1983 թթ.՝ նույն թռիչքային ջոկատում որպես «Յակ-40» օդանավի հրամանատար: 1983-1984 թթ. նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, իսկ 1984-1987 թթ. եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 1987-1988 թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի «Յակ-40» օդանավի հրամանատար:

1988 թ.-ից տեղափոխվել է քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ որպես «Տու-154» օդանավի երկրորդ օդաչու, իսկ 1991-1998 թթ.՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի «Տու-154» օդանավի հրամանատար:

1998-2003 թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում՝ որպես «Airbus A310» օդանավի հրամանատար, այնուհետ՝ «Տու-154» օդանավի հրամանատար:

2003 թ. հուլիս-նոյեմբերին աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես «Airbus A320»-ի օդաչու, այնուհետ՝ թռիչքային ծառայության թռիչքային տնօրեն, «Airbus A320» օդանավի ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային համալիրի տնօրեն, թռիչքային ծառայության պետ-ղեկավար օդաչու, «Airbus A319» եւ «Airbus A320» տիպի օդանավերի ավագ հրահանգիչ-հրամանատար մինչեւ 2013 թ.:

2011-2013 թթ. աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Sabenavita» ընկերությունում որպես «Airbus» տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ: 2012-2013 թթ. աշխատել է Վիլնյուսում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես «Airbus»-ի վարժասարքի հրահանգիչ: 2013-2019 թթ. աշխատել է «Qatar Airways» ավիաընկերությունում որպես վարժասարքի քննող/հրահանգիչ:

Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img