Կիրակի, 3 Դեկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ․ Դավիթ Բաբայանը գիրք է գրել Արցախի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի արտգործնախարարությունում իր գործառույթների հետ մեկտեղ աշխատանքներ էր տանում նաև այս աշխատության վրա:

«Սա տեղեկատու, կամ հանգրագիտարանատիպ մի աշխատություն է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, ԶԼՄ ներկայացուցիչների և գիտակրթական շրջանակների համար: Ներկայացված են տարբեր գործընթացներ, փաստեր: Աշխատությունը բաղկացած է մի քանի մասից: Առաջին մասը պատմական հասկացությունն է: Երբեմն կան բացեր, օրինակ, թե ի՞նչ է Արցախը և ի՞նչ է Ղարաբաղը: Ես համոզված եմ, որ հասարակության գերակշիռ մասը դրանք չի տարբերակում: Դրա համար մենք փորձել ենք ներկայացնել այս ամենը, որ եթե մարդ պատմաբան չլինի, գոնե այս տարբերակով կարողանա ճիշտ և հավաստի տեղեկություն ստանալ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ գիրքը գունավոր է, կան քարտեզներ: Այնտեղ կա պատմական Արցախը, Ղարաբաղ հասկացության մասին տեղեկություն, Լեռնային և Դաշտային Ղարաբաղների տեղն ու դերը Հայոց պատմության և մեր դիվանագիտության պատմության մեջ: Արցախը մեծ և վճռորոշ դեր է խաղացել Հայոց պատմության և դիվանագիտական պատմության մեջ:

«Ներկայացված են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: Մեր սահմանները վերածվել են շփման գծի: Աշխատության մեջ կարճ ներկայացված է այն, ինչը պետք է իմանալ, և թե ինչպես պետք է պայքարել ադրբեջանական «փաստարկների» դեմ և մեր ազգային շահերից ելնելով մեր քաղաքականությունը վարել»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով աշխատության երկրորդ մասին՝ նա ասաց, որ այստեղ ներկայացված են նաև մարդասիրական ասպեկտներ՝ փախստականներ, գերիներ և այլն: Ներկայացված է Ադրբեջանական կողմի ուժային փորձերը տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած 1918-ից մինչև 2020 թվականի վերջին պատերազմը, ահաբեկիչների ներգրավումը և, իհարկե, մշակութային ցեղասպանությունը: Այսինքն, այն բոլոր գաղափարները, որոնց մասին մենք մշտապես խոսում են:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ երրորդ մասում անդրադառնում են Արցախի հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությանը. ի՞նչ է ընդհանրապես մեր արտաքին քաղաքական փիլիսոփայությունը, ի՞նչ հիմքերի վրա է հիմնված, միջազգային ճանաչման գործընթացը, ռազմաքաղաքական ներուժը, ի՞նչ սյուբեկտներ և երկրներ են ճանաչել Արցախի հանրապետությունը:

«Այս աշխատությունն ընդհանրական փոքրիկ հանրագիտարան է բոլոր կարևոր առանցքային գաղափարների և հասկացությունների վերաբերյալ: Մենք այժմ սկսել ենք ռուսերեն թարգմանությունը, քանի որ պահանջարկը կա: Ամենայն հավանականությամբ՝ կթարգմանենք նաև անգլերեն: Թարգմանության ավարտից հետո նպատակ ունենք տպագրել երկու թարգմանություններն էլ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img