Նիգավանում անցած օրը հրազենային վիրավորում ստացած երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին։ Եվս մեկի վիճակը ծանր է, բայց կայուն։ Այս մասին հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալը։
Նա նշեց, որ բոլորը ունեցել են հրազենային ծանր վիրավորում մարմնի տարբեր հատվածներում՝ գլուխ, կրծքավանդակ։