Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Այս մասին հայտարարել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ արձագանքելով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը։
«Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- հայտարարել են ԲԴԽ-ից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։