ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների դեմ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե ինչու են իրենք այս կենսալաբորատորիաներին հարցը բարձրաձայնում։
«Պատճառ առաջին․ սա վտանգում է մեր հանրային առողջությունը։ Երկրորդ պատճառ․ այդ գործընթացը հակասում է միջազգային պայմանագրերին։ Սա միջազգային հանցագործություն է։ Երրորդ պատճառ․ այն պետությունները, որոնք կարող են ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից ֆինասանվորվող լաբորատորիաների գործունեության արդյունքում թիրախ դառնալ՝ մասնավորապես Ռուսաստան, Չինաստան, Իրան և այլն, այդ պետությունները Հայաստանի նկատմամբ կարող են անառողջ հետաքրքրություններ ունենալ և շատ բնական պատճառով։ Կասեն՝ ձեր երկրում է տեղի ունենում ու չեք կանխում։ Այս երեք պատճառներով մենք մերժում ենք այս գործընթացը և պահանջում անկախ, թափանցիկ փորձաքննություն իրականացնել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են սա չափազանցություն է, հեքիաթի ժանրից է, թող ուշադրություն դարձնի Ուկրաինա-Վրաստան հարաբերություններին»,- իր խոսքում ասաց Արա Զոհրաբյանը։