«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր անդամ Վահագն Չախալյանը, ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների դեմ անցկացված ակցիայի ժամանակ իր խոսքում հայտնեց կարգախոսը, որով պայքարելու են ԱՄՆ կենսալաբորատորիաների դեմ։
««Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ»։ Սա է մեր կարգախոսը և սա ընդամենը խոսքեր չեն։ Մենք այս կարգախոսով գնալու ենք տրամաբանական ավարտին։ Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա երրորդ երկրների շահերի բախման ռազմադաշտ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ ժողովրդի շահերի դեմ գործող այս լաբորատորիաները դադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշեց Վահագն Չախալյանը։
Չախալյանը ներկայացրեց իրենց պահանջները։
Առաջինը․ նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են վրացական պետանվտանգության նախկին նախարարի հայտարարության մասով հրապարակային բացատրություն տալ, համաձայն որի՝ Հայաստանում ևս գործում է ԱՄՆ կենսալաբորատորիաներ։ Ակցիայի մասնակիցները ՀՀ իշխանություններից պահանջում են հրապարակել ՀՀ-ում գործող բոլոր նման լաբորատորիաների ցուցակը և ստեղծել հանրային խորհուրդ՝ նման կենտրոնների աշխատանքների վերացման նպատակով։
«Մենք ԱՄՆ իշխանություններից պահանջում ենք հրապարակային բացատրություն տալ նման անօրինական գործողությունների մասով և այս թմայի շուրջ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ շանտաժի լեզվով չխոսել։ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից պահանջում ենք հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին ու հայ հանրությանը իրազեկել դրանց վտանգների մասին։ Միաժամանակ, պահանջում ենք հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականությանն ու առողջապահությանը սպառնացող նման նախագծերին։ Մենք այս պահանջները հասցնելու ենք մինչև տրամաբանական ավարտին»,- ասաց Վահագն Չախալյանը։