Մեր հիմնական նպատակը չի փոխվել՝ ունենալ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ, և այս նպատակին հասնելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, հետո նոր կառուցել մեր պատկերացրած անվտանգ երկիրը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե «Դիմադրություն» շարժումն էլ է փողոցային պայքար տանում, գնում մարզեր, հանդիպում մարդկանց հետ, ինչու չեն միասին անում նույն բանը, արդյոք նպատակները չեմ համընկնում, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։