Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում, գրում է Ermenihaber.am-ը։
Լրագրողի հարցին՝ եթե զենք ուղարկեք մի կողմին, ապա ինչպե՞ս կարող եք շարունակել բանակցել երկու երկրների հետ, թուրք պաշտոնյան, պատասխանել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։
Թուրք պաշտոնյան, ի պատասխան ասել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։
Ըստ նրա՝ Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել: Դեմիրի գնահատմամբ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։